Հայաստանի ներկայացուցիչները արծաթե մեդալ են նվաճել հրաձգության Եվրոպայի առաջնությունում

Հայաստանը ներկայացնող Լիլիթ Մկրտչյան-Հայկ Մինասյան զույգն արժանացել է արծաթե մեդալի

Հայաստանի ներկայացուցիչները արծաթե մեդալ են նվաճել հրաձգության Եվրոպայի առաջնությունում


ԵՐԵՎԱՆ, 2 մարտի․/Նովոստի-Արմենիա/․ Հայաստանի ներկայացուցիչները հերթական մեդալն են նվաճել Երևանում ընթացող հրաձգության Եվրոպայի առաջնությունում, հայտնում է ԿԳՄՍՆ-ը։


Շարժվող թիրախ թիմային խառը (տղամարդիկ+կին) մրցաձևում Հայաստանը ներկայացնող Լիլիթ Մկրտչյան-Հայկ Մինասյան զույգն արժանացել է արծաթե մեդալի: Եզրափակչում նրանք մրցել են Ուկրաինայի ներկայացուցիչ Վիկտորիա Ռիբալովա-Դանիլո Դանիլենկո զույգի հետ ու զիջել 6:3 հաշվով: 


Բրոնզե մեդալին արժանացել է Աարո Վուրիմա-Իդա Հիկիլաե զույգը Ֆինլանդիայից: Մեդալային պայքարում Հայաստանից հանդես է եկել նաև Հարությունյան-Գոռ Խաչատրյան զույգը:


Leave a Comment