Եվ այլ լուրեր․ Իրանը 48 ժամվա ընթացքում հարձակվել է 60 ռազմավարական օբյեկտի վրա •

Իրանը 48 ժամվա ընթացքում հարձակվել է 60 ռազմավարական թիրախների վրա՝ արձակելով ավելի քան 700 անօդաչու թռչող սարք և հարյուրավոր հրթիռներ։

Այս մասին հայտնում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։

***

Իրանի հանգուցյալ Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի կինը մահացել է ամերիկա-իսրայելական հարձակման հետևանքով ստացած վնասվածքներից և նահատակվել է։ Այս մասին հայտնում է Press TV-ն։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը և Իսրայելը փետրվարի 28-ից հարձակվում են Իրանի տարածքի վրա, ինչը հանգեցրել է ավերածությունների և մարդկային զոհերի։

Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանում ԱՄՆ ռազմական բազաներին: Հարձակման ընթացքում սպանվել են նաև Իրանի Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և երկրի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Մարտի 2-ին Իսրայելի դեմ պատերազմի մեջ է մտել նաև «Հեզբոլլահ» շարժումը: Իսրայելը հայտնել է շարժման դեմ հարձակողական գործողության մեկնարկի մասին:

***

Իսրայելը հիանալի աշխատանք է կատարել Խամենեիի սպանության գործողության ժամանակ, ասել է ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը։

Պենտագոնի ղեկավարը հրաժարվել է Իրանի դեմ ԱՄՆ գործողության ավարտի ճշգրիտ ժամկետ նշել, բայց ասել է, որ այն կարող է տևել վեց շաբաթ կամ ավելի։

Նա նաև նշել է Իրանում Միացյալ Նահանգների գործողության նպատակները՝

– իրանական հարձակողական հրթիռների ոչնչացում։
– հրթիռների արտադրության վերացում։
– նավատորմի ոչնչացում։
Իրանին միջուկային զենքի ձեռքբերումից կանխելը։

«Ոչ մի ժողովրդավարության կառուցման արշավ՝ մենք պայքարում ենք հաղթանակի համար»,- ընգծել է Փիթ Հեգսեթը։

«Ոչ մի հիմար մարտական ​​կանոններ, ոչ մի «պետության կառուցման» ճահիճ, ոչ մի ժողովրդավարության կառուցման արշավ, ոչ մի քաղաքականապես կոռեկտ պատերազմներ։ Մենք պայքարում ենք հաղթանակի համար, և մենք ժամանակ կամ կյանքեր չենք վատնում։ Ինչպես նախագահը զգուշացրել էր, այս մասշտաբի գործողությունը կհանգեցնի զոհերի։ Պատերազմը դժոխք է և միշտ էլ դժոխք կլինի», – ասել է Պենտագոնի ղեկավարը։

***

Բեյրութի վրա Իսրայելի կողմից իրականացված առաջին հարվածների ժամանակ զոհվել է առնվազն 30 մարդ, իսկ մոտ 50-ը՝ վիրավորվել, հայտնել են Լիբանանի իշխանությունները։ 

Զոհվածների թվում է նաև «Հըզբոլլահ»-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Մոհամմեդ Ռաադը։

Այս զարգացումներին ի պատասխան՝ Լիբանանի կառավարությունը արգելք է դրել «Հեզբոլլահ»-ի զինված գործունեության վրա երկրում և պատրաստակամություն է հայտնել վերսկսել բանակցությունները Իսրայելի հետ՝ քաղաքացիական փորձագետների մասնակցությամբ և միջազգային աջակցությամբ, գրել են ԶԼՄ-ները։

Ավելի ուշ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ Բեյրութում սպանվել է «Հըզբոլլահ»-ի հետախուզության ղեկավար Հուսեյն Մաքլեդը։

Leave a Comment