
Եվրոպան պատրաստ է ակտիվացնել իր ջանքերը՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողություններին աջակցելու համար, Fox հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։
«Երեկ ես խոսեցի ՆԱՏՕ-ի բարձրաստիճան հրամանատարների հետ։ Եվրոպան ակտիվացնում է իր ջանքերը՝ անելով անհրաժեշտ ամեն ինչ՝ այս գործողության շարունակությունն ապահովելու և բոլոր անհրաժեշտ հնարավորությունները տրամադրելու համար», – ասել է նա։
Ռուտեի խոսքով՝ խնդիրը, առաջին հերթին, ամերիկյան տեխնիկայի համար ռազմական բազաներ տրամադրելն է։