Պուտինն ու Քաթարի էմիրը հեռախոսազրույց են ունեցել. քննարկել են իրադրությունն Իրանում


Միջազգային


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Կատարի էմիրի հետ: 

Նրանք փոխադարձ մտահոգություն են հայտնել հակամարտության ընդլայնման ռիսկերի և դրանում երրորդ երկրների ներգրավման վտանգի վերաբերյալ: Այդ մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը: 

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ ալ Թանիի միջև հեռախոսազրույցի ընթացքում ուշադրության կենտրոնում էր Մերձավոր Արևելքում Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ագրեսիայի հետևանքով առաջացած սուր ճգնաժամը։ Միջազգային իրավունքի այս կոպիտ խախտումը հանգեցրել է ծանր, ողբերգական հետևանքների իրանցի ժողովրդի համար», – ասվում է մամուլի ծառայության հայտարարության մեջ։

 

 


Leave a Comment