Թրամփ․ Իրանի ղեկավարությունը շատ է ուզում գործարք կնքել ԱՄՆ-ի հետ

Թրամփ․ Իրանի ղեկավարությունը շատ է ուզում գործարք կնքել ԱՄՆ-ի հետ

2 մարտի 2026 – 17:41 AMT

PanARMENIAN.Net – ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Իրանի նկատմամբ շարունակվող լայնածավալ հարվածների ֆոնին, հայտարարել է, որ Իրանի ղեկավարությունը ձգտում է համաձայնության հասնել Վաշինգտոնի հետ։

«Նրանք շատ են ցանկանում գործարք կնքել։ Ես նրանց ասել եմ, որ պետք էր դա անել մեկ շաբաթ առաջ», — հայտարարել է Թրամփը, հայտնում է The Telegraph-ը։

ԱՄՆ Շտաբերի պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի բացառում, որ Իրանի դեմ ռազմական գործողությունների արդյունքում կարող են նոր կորուստներ լինել զինվորականների շրջանում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Մենք ակնկալում ենք, որ լրացուցիչ կորուստներ կունենանք, և, ինչպես միշտ, կաշխատենք դրանք հասցնել նվազագույնի»,-ասել է նա:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն սկսել է լայնածավալ գործողություն Իրանի դեմ։ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին միջուկային զենք ունենալ, և դաԱՄՆ-ի անփոփոխ քաղաքականությունն է։

Իսրայելն իր հերթին կանխարգելիչ հարված է հասցրել Իրանին «սպառնալիքը չեզոքացնելու նպատակով», հայտարարել է այդ երկրի պաշտպանության նախարար Իսրայել Կացը: Նա նաև արտակարգ դրություն է հայտարարել երկրի ամբողջ տարածքում: Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսը պատասխան հարվածներ է հասցնում Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին:

Leave a Comment