«Հունաստանը կպաշտպանի Կիպրոսը «ցանկացած հնարավոր միջոցով: Հունաստանը բոլոր հնարավոր ձևերով կնպաստի Կիպրոսի Հանրապետության պաշտպանությանը ներկայիս ճգնաժամի ընթացքում», հայտարարել է Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը։
Նա նաև հաստատել է, որ Հունաստանը Կիպրոս է ուղարկում երկու ֆրեգատ, այդ թվում՝ FDI դասի «Կիմոն» ֆրեգատը, և երկու F-16 կործանիչ։
Երկուշաբթի օրը ավելի վաղ Կիպրոսի կառավարության խոսնակ Կոնստանտինոս Լետիմբիոտիսը հայտարարել էր, որ Ակրոտիրիի ռազմաօդային ուժերի բազայի վրա հարված է հասցվել անօդաչու թռչող սարքի միջոցով։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հաստատել է Ակրոտիրիի բազայի վրա անօդաչու թռչող սարքի ենթադրյալ հարվածը։
Երկուշաբթի օրը ավելի ուշ որսացել են Ակրոտիրի թռնող երկու անօդաչու թռչող սարք։ Կիպրոսում գտնվող բրիտանական բազաներից, ինչպես նաև Պաֆոսի օդանավակայանից սկսվել են տարհանումներ։