«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է հաղթարշավը

Անգլիայի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ ընդունել էր «Քրիսթալ Փելասին» և հաղթանակ է կորզել 2։1 հաշվով։

​Հանդիպման հաշիվը արդեն 4-րդ րոպեին բացել են հյուրերը։ 56-րդ րոպեից հյուրերը մնացել են 10 հոգով։

Տանտերերն անմիջապես օգտվել են առիթից. մեկ րոպե անց Բրունու Ֆերնանդեշը անվրեպ իրացրել է 11-մետրանոցը՝ վերականգնելով հաշվի հավասարությունը, իսկ 65-րդ րոպեին նրա փոխանցումից հետո Բենյամին Շեշկոն առաջ է մղել մանչեսթերցիներին։

​Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակել է 51 միավոր և, լրացուցիչ ցուցանիշներով շրջանցելով «Աստոն Վիլային» (51), բարձրացել է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնական։ «Քրիսթալ Փելասը» 35 միավորով նահանջել է 14-րդ տեղ։

Leave a Comment