Կառավարությունը ժողովրդի կողքին է. Մասուդ Փեզեշքիան


Միջազգային


Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանը հանձնարարել է բոլոր նախարարներին և կազմակերպությունների ղեկավարներին մինչև պատերազմի ավարտը հանրությանը անընդհատ և համակարգված ծառայություններ մատուցել։

Նա ընդգծել է, որ երկրի ժամանակավոր ղեկավարության խորհուրդը կշարունակի սպանված Գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի ուղին։

«Խորհուրդը, Աստծո օգնությամբ, կշարունակի Իմամի և սիրելի առաջնորդի ուղին։ Իրանի զինված ուժերը կհարվածեն թշնամու ռազմական թիրախներին», – ասաց Պեզեշկիանը՝ կոչ անելով քաղաքացիներին դուրս գալ փողոցներ և մզկիթներ՝ խափանելու թշնամու ծրագրերը և աղոթելու արդարության ճանապարհին արժանի հետևորդներ մնալու համար։

Ալի Խամենեին սպանվել է փետրվարի 28-ին ԱՄՆ-Իսրայել համատեղ գործողության ժամանակ։ Նրա հետ միասին սպանվել են բարձրաստիճան զինվորականներ, և հայտարարվել է 40-օրյա սուգ։ Ժամանակավոր խորհուրդը կկառավարի երկիրը մինչև նոր Գերագույն առաջնորդի ընտրությունը։


Leave a Comment