Ուրախ լուրերը Onex-ից. մարտ-ապրիլ ամիսներին ԱՄՆ պահեստ մուտք գործած առաքանիների համար կգործի 3900 դր/կգ սակագինը՝ 6000 դր/կգ-ի փոխարեն



Արդեն երկու շաբաթ է, ինչ Onex-ը լավ լուրերով ուրախացնում է իր օգտատերերին։ Ամենակարևոր նորությունը ընկերությունը հայտարարեց այսօր՝ ազդարարելով գարնանային զեղչ 3900 դր/կգ սակագին 6000 դր/կգ-ի փոխարեն ԱՄՆ-ից օդային առաքումների համար։ Զեղչը գործելու է 2026թ-ի մարտ-ապրիլ ամիսներին ԱՄՆ պահեստ մուտք գործած առաքանիների համար։ – Մեր օգտատերերի օնլայն գնումների փորձառությունը առավել հեշտացնելու համար գործարկել ենք անվճար հետվերադարձ ԱՄՆ ծառայությունը, որը գործում է միայն Onex-ի միջոցով դեպի ՀՀ առաքված պատվերների համար։ Այս ուղղության մասով այսքանով չսահմանափակվեցինք և այսօր սկսեցինք մեր գարնանային զեղչը, որը տևելու է երկու ամիս և ընգրկում է համաշխարհային օնլայն խանութների տոնական զեղչերի շրջանը, այսպիսով գնումները դառնում են կրկնակի շահավետ։ Նշեմ նաև, որ տևական ժամանակ է ՀՀ ժամանած բոլոր առաքանիների «Առաքում տուն» ծառայությունը բոլորովին անվճար է։ Օրեցօր շատանում են Onex Smart Locker-ները Երևանում և մարզերում, որտեղ առաքումը ևս անվճար է։ Այս տարի զարգացնում ենք եվրոպական ուղղությունները, օրինակ նախորդ շաբաթ մեկնարկեցինք Լեհաստանից և Գերմանիայից վերգետնյա առաքումներ, որոնք հնարավորություն են տալիս օգտատերերին ավտոպահեստամասեր, անվադողեր, կահույք, սանտեխնիկա և այլ համեմատաբար ծանր ապրանքներ առաքել ՀՀ ավելի հարմար պայմաններով։ Տարին բուռն ենք սկսել, այսպես էլ շարունակելու ենք, մեր օգտատերերին սպասվում են դեռ շատ լավ նորություններ, – իր խոսքը եզրափակեց ընկերության համահիմնադիր-տնօրեն Սամվել Մարտիրոսյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment