Քուվեյթում ԱՄՆ դեսպանատունը ենթարկվել է անօդաչու թռչող սարքի հարձակման

Քուվեյթում ԱՄՆ դեսպանատունը հարձակման է ենթարկվել անօդաչու թռչող սարքով, զոհերի մասին տեղեկություններ չկան, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին։

«Քուվեյթում ամերիկյան դեսպանատան համալիրը հարձակման է ենթարկվել անօդաչու թռչող սարքով։ Զոհերի մասին դեռևս տեղեկություններ չկան», – ասվում է հրատարակության մեջ։

Ավելի վաղ «Սինհուան» հայտնել էր, որ Քուվեյթում ԱՄՆ դեսպանատան շենքից ծուխ է բարձրանում։

Leave a Comment