Փետրվարի 28-ին Իրանի հարավում գտնվող աղջիկների դպրոցի վրա ավիահարվածի հետևանքով զոհված 165 իրանցի աշակերտուհիների և դպրոցի աշխատակիցների հուղարկավորությունը տեղի կունենա երեքշաբթի օրը, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է տեղական աղբյուրը։
«Երեքշաբթի օրը հարավային Իրանի Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքի Շաջարեհ Թայեբեհ դպրոցի 165 աշակերտներ կհուղարկավորվեն քաղաքի մի քանի անմեղ քաղաքացիների հետ միասին», – ասել է գործակալության աղբյուրը։