Փետրվարի 26-ին ՀՀ ՊՆ հայտնել էր, որ հայտնաբերվել է զինծառայող Նարեկ Համլետի Հակոբյանի դին

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի․/Նովոստի-Արմենիա/․ Փետրվարի 26-ին ՀՀ ՊՆ հայտնել էր, որ հայտնաբերվել է զինծառայող Նարեկ Համլետի Հակոբյանի դին։
ՀՀ Քննչական կոմիտեն էլ հայտնել է, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ։
«Փետրվարի 26-ին հայտնաբերված զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Նախաքննության ընթացքում 1 անձ ձերբակալվել է»։
Դեպքի առթիվ ՔԿ-ն հայտնել է, որ անձը կալանավորվել է։
«Փետրվարի 26-ին հայտնաբերված զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (սպանությունը): Անձը կալանավորվել է»,-նշվում է հաղորդագրության մեջ։