Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցող կողմերը պետք է հնարավորինս շուտ վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ։ Հայտարարությունը հրապարակվել է ԱԷՄԳ-ի կայքում։
«Հարցը մեր հանդիպման մասին չէ, թե ոչ, այլ այն մասին, թե երբ կհանդիպենք բանակցությունների սեղանի շուրջ։ Մենք պարզապես պետք է դա անենք հնարավորինս շուտ», – նշել է Գրոսսին ԱԷՄԳ-ի կառավարիչների խորհրդի հատուկ նիստում, որը նվիրված էր Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին։