
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ հարված է հասցրել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակին, հաղորդում է Tansim գործակալությունը։
ԻՀՊԿ-ի հաղորդմամբ՝ «Իրական խոստում 4» գործողության տասներորդ ալիքի ընթացքում «Խեյբար» հրթիռներով թիրախավորվել են ինչպես վարչապետի գրասենյակը, այնպես էլ Իսրայելի ռազմաօդային ուժերի հրամանատարի գտնվելու վայրը։
Իրանի պետական հեռարձակողի փոխանցմամբ՝ ԻՀՊԿ-ն նաև պնդում է, որ Իսրայելի վարչապետի ճակատագիրը դեռ անհայտ է։