Իրանը հայտարարել է Նեթանյահուի գրասենյակի տեղակայման վայրի հրթիռակոծման մասին

Իրանն այսօր առավոտյան թիրախավորել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Իսրայելի ռազմաօդային ուժերի հրամանատար Թոմեր Դագանիի գտնվելու վայրը, հայտնում է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, փոխանցում է Fars գործակալությունը։ 

Կորպուսի տարածած հաղորդագրության համաձայն՝ նշված օբյեկտները հարվածի են ենթարկվել «Խեյբար» հրթիռների կիրառմամբ իրականացված տասներորդ ալիքի նպատակային և անակնկալ հարվածների ընթացքում։

Իրանական կողմը պնդում է, որ այդ հարվածները հասցրել են «լուրջ վնաս»։ Իսրայելական կողմից առայժմ պաշտոնական մեկնաբանություն չի ներկայացվել։ Նշվում է նաև, որ Նեթանյահուի «ճակատագիրն անորոշ է»։ 

Իսրայելն ու ԱՄՆ-ն փետրվարի 28-ին հայտարարել էին Իրանի դեմ լայնածավալ մարտական ​​գործողություններ սկսելու մասին: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին: Մարտի 1-ին Իրանը հաստատել էր երկրի Գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահը: Երկու կողմում էլ զոհերի թիվը ժամ առ ժամ փոխվում է։

Leave a Comment