«Ոսկեպարի եկեղեցին իրենց մեղքով հայտնվեց սահմանի պռնկին»․ Ոսկան Սարգսյանը՝ ՔՊ-ականների մասին

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ոսկեպարի եկեղեցին իրենց մեղքով հայտնվեց սահմանի պռնկին


Աժ հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը Ֆեյսբուքում լուսանկար է հրապարակել, գրել. «Ոսկեպարի եկեղեցին, որը, ըստ մեր ընդդիմության պնդումների, մնալու էր սահմանից այն կողմ»։

2024-ին սահմանազատման անվան տակ, ապօրինի կերպով Ադրբեջանին 30 տարվա ամրացված դիրքեր, տարածքներ հանձնելու հետևանքով Ոսկեպարի եկեղեցին հայտնվել է սահմանի եզրին, այդ պատճառով քաղաքացիական անձինք հազվադեպ են այցելում այնտեղ։ Բ․ Թունյանին հիշեցնեմ, որ 8 տարվա կառավարման ընթացքում Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին է հանձնել պատմական հայրենիք Արցախը,

385 եկեղեցի

60 վանք

12 քաղաք,

274 գյուղ,

11,450 բնակարան,

60 գործարան,

15 ձեռնարկություն,

400 միջնադարյան գերեզմանատուն,

25 թանգարան,

37 հիդրոէլեկտրակայան,

48 հանք,

4 ջրամբար,

ավելի քան 5,000 մշակութային հուշարձան,

232 դպրոց,

4 համալսարան,

7 քոլեջ,

5 մարզադաշտ,

11 մարզադպրոց

11 հիվանդանոց

3 միլիարդ դոլարի զենք

Ընդհանուր առմամբ 100 միլիարդ դոլարի գույք

120,000 մարդ մնացել է անօթևան»։


Դիտեք նաև՝


Leave a Comment