
Վիեննայում Իրանի մշտական ներկայացուցիչ Ռեզա Նաջաֆին հայտարարել է, որ Իրանի Նաթանզ քաղաքում գտնվող ստորգետնյա միջուկային օբյեկտը ենթարկվել է հարձակման։
Ավելի վաղ Նաջաֆին հայտնել էր, որ ԱՄՆ-ն անհիմն մեղադրանքների հիման վրա սկզբում հունիսին, իսկ հետո հիմա հարվածներ է հասցրել Իրանի խաղաղ միջուկային օբյեկտներին, որոնք գտնվում են ՄԱԳԱՏԷ-ի երաշխիքների ներքո:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը Իրանին Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից հասցված հարվածներից հետո Մերձավոր Արևելքում ճառագայթային իրավիճակի որևէ փոփոխություն չի գրանցել, հայտարարել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։