Իրանը հայտնել է Նեթանյահուի գրասենյակի վրա հարձակման մասին

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ հարված է հասցվել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակին։ 

Իրանական կողմի հաղորդմամբ՝ հարվածը եղել է նպատակային, սակայն Նեթանյահուի գտնվելու վայրի և վիճակի վերաբերյալ այս պահին հստակ տվյալներ չեն ներկայացվում։ Նրա ճակատագրի մասին պաշտոնական հաստատված տեղեկություն դեռևս չկա։

Բացի այդ, ԻՀՊԿ-ն հայտնել է, որ թիրախավորվել է նաև Իսրայելի ռազմաօդային ուժերի հրամանատարի տեղակայման վայրը։ 

Իսրայելի պաշտոնական կառույցները տվյալ հայտարարությունների վերաբերյալ առայժմ հրապարակային մեկնաբանություն չեն արել։

Leave a Comment