Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով, ընդհանուր առմամբ, զոհվել է 555 մարդ, հայտնել է Fars-ը՝ հղում անելով Կարմիր մահիկի տվյալներին։
Նշվում է, որ 500 զոհից ավելի քան 200-ը մահացել են փետրվարի 28-ին՝ գործողության առաջին օրը։ Հարվածները, կազմակերպության տվյալներով, հասցվել են Իրանի 131 քաղաքում։
Գործակալությունը տեղեկացել է, որ փլատակներից շարունակում են դուրս բերել մարմիններ։ Ամբողջ երկրով մոբիլիզացվել է ավելի քան 100 000 փրկարար և արտակարգ ծառայությունների աշխատակից։
Իսրայելն ու ԱՄՆ-ն փետրվարի 28-ին հայտարարել էին Իրանի դեմ լայնածավալ մարտական գործողություններ սկսելու մասին: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին: Մարտի 1-ին Իրանը հաստատել էր երկրի Գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահը: Երկու կողմում էլ զոհերի թիվը ժամ առ ժամ փոխվում է։
Մարտի 1-ի՝ ժամը 15։30-ի դրությամբ, Մերձավոր Արևելքում զոհերի թվում հայերի լինելու վերաբերյալ տվյալներ չկային։
Կարդացեք նաև՝
ՀՀ ԱԳՆ-ն հայտնել է ԱՄԷ-ում գտնվող ՀՀ քաղաքացիների՝ Օմանով Հայաստան մեկնելու հնարավորության մասին
