Սպասվում է բուք, ձյուն ջերմաստիճանի նվազում



ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի մարտի 2-ին սպասվում են տեղումներ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտային շրջաններում ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Ավտոճանապարհների առանձին հատվածներում սպասվում է նաև մերկասառույց։ Քամին` հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը մարտի 2-3-ի գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով:

Երևանում մարտի 2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։

Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 4-6, երեկոյան՝ -1-ից +1 աստիճան։



Leave a Comment