Իսրայելը չի բացառում ցամաքային գործողությունները Լիբանանում

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ Լիբանանում հնարավոր ցամաքային գործողությունների վերաբերյալ «բոլոր տարբերակները քննարկվում են», գրում է BBC-ին։

Զինվորականների խոսնակը լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, որ վերջին փոխհրաձգություններից հետո բանակը պատրաստ է ցանկացած սցենարի։

Նրա խոսքով՝ «Հեզբոլլահը» «ծանր գին կվճարի» Իսրայելի ուղղությամբ հարվածների համար։

Խոսնակը նաև հայտնել է, որ մոբիլիզացվել է շուրջ 100 հազար պահեստազորային, որոնք տեղակայված են հյուսիսային սահմանի պաշտպանությունը ուժեղացնելու նպատակով և պատրաստ են ինչպես պաշտպանական, այնպես էլ հարձակողական գործողությունների։

«Մենք իրականացնում ենք իրավիճակի գնահատում, և բոլոր տարբերակները քննարկվում են»,-նշել է նա։

Leave a Comment