Չինաստանը կոչ է անում բոլոր կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները և կանխել Մերձավոր Արևելքում հակամարտության հետագա սրումը, երկուշաբթի օրը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինգը։
«Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները և կանխել հակամարտության հետագա տարածումը», – ասաց Մաո Նինգը։
Դիվանագետը ընդգծել է, որ «Չինաստանը պատրաստ է համագործակցել միջազգային հանրության հետ՝ ակտիվորեն խթանելու խաղաղությունը և հակամարտությունների կանխարգելումը, առաջ մղելու խնդիրների լուծումը երկխոսության և բանակցությունների միջոցով, ինչպես նաև պաշտպանելու խաղաղությունը Մերձավոր Արևելքում և ամբողջ աշխարհում»։