Մեծ թափով շարունակվում է Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության նոր մարզադպրոցի շինարարությունը:
Մարզահամալիրի 6 մասնաշենքերում ավարտվել են 1-ին հարկի պատերի ամրանավորման և բետոնացման աշխատանքները, իսկ 1-ին, 2-րդ, 3-րդ մարզադահլիճային մասնաշենքերի երկաթբետոնե կոնստրուկցիաների պատրաստումը 0-ից բարձր նիշում կատարված է միջինը 70-80 տոկոսով։
Միջազգային չափանիշներով կառուցվող կենտրոնում հարմարավետ պայմաններ կապահովվեն շուրջ 300 պատանի և երիտասարդ մարզիկների համար: Նոր համալիրը նաև կհյուրընկալի 2027թ. Հայաստանում առաջին անգամ անցկացվելիք մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը՝ լիարժեք ենթակառուցվածքային պատրաստվածությամբ։
