Ստեղծվել են արևային վահանակներ, որոնք էներգիա են ստանում նաև անձրևի կաթիլներից


Սովորաբար ամպամած ու անձրևոտ եղանակը «տխրեցնում» է արևային կայանների սեփականատերերին, քանի որ վահանակների արդյունավետությունը կտրուկ նվազում է։ Սակայն իսպանացի գիտնականների նոր հայտնագործությունը խոստանում է փոխել խաղի կանոնները։ Սևիլյայի Նյութագիտության ինստիտուտի մասնագետները մշակել են հիբրիդային սարք, որը հավասարապես «սիրում է» թե՛ պայծառ արևը, թե՛ հորդառատ անձրևը։

Գաղտնիքը թաքնված է պլազմային տեխնոլոգիայով ստեղծված գերբարակ թաղանթի մեջ։ Պատկերացրեք մի շերտ, որի հաստությունը չի գերազանցում 100 նանոմետրը (համեմատության համար՝ մարդու մազի հաստությունը մոտ 80,000 նանոմետր է)։ Այս նանոթաղանթը կատարում է երկակի աշխատանք, պաշտպանում է պերովսկիտային բջջի քիմիական կառուցվածքը և օգնում ավելի շատ լույս կլանել։ Այն ծառայում է որպես հատուկ մակերես, որը անձրևի կաթիլների հարվածի կինետիկ էներգիան վերածում է էլեկտրականության։

Փորձարկումների արդյունքները տպավորիչ են. ընդամենը մեկ անձրևակաթիլը կարող է առաջացնել մինչև 110 վոլտ պոտենցիալների տարբերություն։ Սա լիովին բավարար է փոքր շարժական սարքավորումների կամ սենսորների սնուցման համար։ «Այս տեխնոլոգիան հատկապես արդիական է այն տարածաշրջանների համար, որտեղ անձրևային սեզոնները երկար են տևում, իսկ ավանդական արևային վահանակները դառնում են գրեթե անօգուտ»,- նշում են հետազոտողները։

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։

Տեղադրե՛ք  SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]

Leave a Comment