Իրանը հրաժարվել է ԱՄՆ-ի հետ բանակցություններից – Armenia Today

Իրանի անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին հայտարարել է, որ Իրանը չի բանակցի Միացյալ Նահանգների հետ, հաղորդում է Tasnim-ը:

Նա նման կերպ արձագանքել է ԱՄՆ նախագահի այն հայտարարություններին, թե Թեհրանում պաշտոնատար անձինք ծրագրում են վերսկսել բանակցությունները Վաշինգտոնի հետ:

«Իրանական զինված ուժերը չեն սկսել ներխուժումը»,- նշել է նա։

Իսրայելն ու ԱՄՆ-ն փետրվարի 28-ին հայտարարել էին Իրանի դեմ լայնածավալ մարտական ​​գործողություններ սկսելու մասին: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին: Մարտի 1-ին Իրանը հաստատել էր երկրի Գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահը: Երկու կողմում էլ զոհերի թիվը ժամ առ ժամ փոխվում է։

Մարտի 1-ի՝ ժամը 15։30-ի դրությամբ, Մերձավոր Արևելքում զոհերի թվում հայեր չկան։

Leave a Comment