Մերձավոր Արևելքում իրավիճակի պատճառով «Զվարթնոցում» չվերթներ են չեղարկվել

Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների 3-րդ օրը՝ մարտի 2-ի՝ ժամը 11։25-ի դրությամբ, «Զվարթնոց» օդանավակայանում մեկնման և ժամանման 15 չվերթ է չեղարկվել, տեղեկանում ենք օդանավակայանի կայքից։

Արաբական Միացյալ Էմիրություններից չեղարկվել են Երևան-Դուբայ ուղղության 3 չվերթ, Երևան-Շարժա՝ 2 չվերթ, ինչպես նաև Երևան-Աբու Դաբի 1 չվերթ։ Չեղարկվել է նաև Երևան-Թեհրան չվերթը։

Չեղարկվել է Դոհա-Երևան 1, Դուբայ-Երևան 3, Շարժա-Երևան 2, Աբու Դաբի-Երևան 1, Թել-Ավիվ-Երևան 1, Թեհրան-Երևան 1 թռիչք։

Al Jazeera-ն մարտի 2-ին գրել է, որ Դուբայում, Դոհայում և Մանամայում նոր պայթյուններ են գրանցվել՝ Իրանի կողմից Պարսից ծոցում ԱՄՆ օբյեկտների թիրախավորման ֆոնին։

Իսրայելն ու ԱՄՆ-ն փետրվարի 28-ին հայտարարել էին Իրանի դեմ լայնածավալ մարտական ​​գործողություններ սկսելու մասին: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին: Մարտի 1-ին Իրանը հաստատել էր երկրի Գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահը: Երկու կողմում էլ զոհերի թիվը ժամ առ ժամ փոխվում է։

Մարտի 1-ի՝ ժամը 15։30-ի դրությամբ, Մերձավոր Արևելքում զոհերի թվում հայեր չկան։

Կարդացեք նաև՝ 

ՀՀ ԱԳՆ-ն հայտնել է ԱՄԷ-ում գտնվող ՀՀ քաղաքացիների՝ Օմանով Հայաստան մեկնելու հնարավորության մասին

Leave a Comment