Թեհրանն է որոշելու, թե երբ և ինչպես կավարտվի պատերազմը. Արաղչի

 Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ասում է, որ Թեհրանն է որոշելու, թե երբ և ինչպես կավարտվի պատերազմը։

«Մենք երկու տասնամյակ ունեինք՝ ուսումնասիրելու ԱՄՆ զինված ուժերի պարտությունները  արևելքում և արևմուտքում։ Մենք համապատասխանաբար հաշվեի ենք առել այդ «դասերը», – գրել է Արաղչին X-ում։
«Մեր մայրաքաղաքում ռմբակոծությունները որևէ ազդեցություն չունեն պատերազմ վարելու մեր կարողության վրա։ Ապակենտրոնացված Մոզաիկ պաշտպանությունը թույլ է տալիս մեզ որոշել, թե երբ և ինչպես կավարտվի պատերազմը», – եզրափակել է նա։

Leave a Comment