Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին հայտարարել է, որ Թեհրանը չի պատրաստվում բանակցություններ վարել Վաշինգտոնի հետ։
«Մենք բանակցություններ չենք վարի Միացյալ Նահանգների հետ»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Լարիջանին։
لن نتفاوض مع الولايات المتحدة https://t.co/cvEweU8ODj
— Ali Larijani | علی لاریجانی (@alilarijani_ir) March 2, 2026
Ավելի վաղ, The Wall Street Journal-ը գրել էր, որ Լարիջանին հանդես է եկել բանակցությունների նախաձեռնությամբ և միջնորդների միջոցով այդ առաջարկը փոխանցել ԱՄՆ-ին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը The Atlantic-ին հայտարարել էր, որ Իրանի նոր ղեկավարությունը իրեն խնդրել է վերսկսել բանակցությունները, և ինքը համաձայն է դրան։ Թե կոնկրետ ով էր դիմել, Թրամփը չէր մանրամասնել։
Ալի Լարիջանին Իրանի ղեկավարության ամենաբարձրաստիճան պաշտոնյաներից մեկն է, որը, ըստ որոշ տվյալների, ներկայումս այդ երկրում հիմնական քաղաքական որոշումների կայացնողն է։ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին սպանվել էր մարտական գործողությունների հենց առաջին օրը, իսկ երկիրը ղեկավարում է ժամանակավոր խորհուրդը, որի կազմում է նաև նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
Լուսանկարը՝ Shutterstock-ից
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter