Իսրայելը հարվածել է Բեյրութին՝ ի պատասխան «Հեզբոլլահի» հարձակումների

Իսրայելը հարվածել է Բեյրութին՝ ի պատասխան «Հեզբոլլահի» հարձակումների

Իսրայելի պաշտպանության բանակը թիրախային օդային հարվածներ է հասցրել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութին այն բանից հետո, երբ «Հեզբոլլահ» խմբավորումը պաշտոնապես միացել է մարտական գործողություններին՝ հրթիռակոծելով Իսրայելի հյուսիսային շրջանները: 

Իսրայելական կողմի փոխանցմամբ՝ ավիահարվածների նպատակը խմբավորման օպերատիվ շտաբների և զինամթերքի պահեստների ոչնչացումն է եղել՝ ի պատասխան իսրայելական բնակավայրերի ուղղությամբ արձակված տասնյակ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի: Բեյրութի արվարձաններում գրանցվել են լուրջ ավերածություններ: 

«Մենք սկսել ենք հարձակողական արշավ Հեզբոլլահի դեմ։ Մենք ոչ միայն պաշտպանողական դիրքում չենք, այլև անցնում ենք հարձակման», – հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետ Էյալ Զամիրը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment