Արագածոտնի մարզի Մաստարա-Թալին ավտոճանապարհին մարտի 2-ին՝ ժամը 06։59-ին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան շրջվել է, կա մեկ զոհ, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:
«VAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, երեք տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին․ շտապօգնության աշխատակիցները արձանագրել են վերջինիս մահը։
