
ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի թելեգրամյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Ունենք մի իրավիճակ, երբ Վենեսուելայի նախագահը առևանգվում է, կալանավորվում է և պետք է դատվի Նյու Յորքում։ Այսօր տեսնում ենք, որ էլի ինքնիշխան պետության իշխանությունը թիրախավորվում է և սպանվում։
Երբ Իրանում նոր գերագույն առաջնորդ ընտրեն, նրան նույնպես կփորձեն սպանել։ Թրամփի հայտարարություններից կարելի է ենթադրել, որ նպատակ է դրված՝ առաջիկա օրերին փոխել Իրանում ռեժիմը և հանդարտեցնել իրավիճակը տարածաշրջանում։
Եթե այս պատերազմը երկարի, ապա ծայրահեղ ծանր իրավիճակ կարող է լինել միջազգային առևտրի, բիզնեսի, ֆինանսական, նավթային, գազային շուկաների համար։
Իսկ ի՞նչ կա Հայաստանում…»:
Աղբյուրը` Էդմոն Մարուքյան