Դատախազությունը պահանջում է ՀՀ ԿԳՄՍ նախկին նախարարից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք և շուրջ 1.2 մլրդ դրամ

Դատախազությունը պահանջում է բռնագանձել ԿԳՄՍ նախկին նախարար Լևոն Մկրտչյանի 1.2 մլրդ դրամն ու 35 միավոր գույքը

Դատախազությունը պահանջում է ՀՀ ԿԳՄՍ նախկին նախարարից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք և շուրջ 1.2 մլրդ դրամ


ԵՐԵՎԱՆ, 2 մարտի․/Նովոստի-Արմենիա/․ Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 1.2 միլիարդ դրամ, հայտնում են Գլխավոր դատախազությունից։


Ինչպես հայտնում են գերատասչությունից, հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:


Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Հովհաննեսի Մկրտչյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝


– 26 անշարժ գույք.


– 7 տրանսպորտային միջոց.


– 5 իրավաբանական անձանցում մասնակցություն.


– 893 միլիոն 449 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.


– 276 միլիոն 106 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։


Leave a Comment