Իրանի դեմ պատերազմը կարող է տևել չորս շաբաթ. Թրամփ – Armenia Today

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ի վեց րոպեանոց տեսանյութում հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը կարող է տևել չորս շաբաթ:

Նա նաև ասել է, որ Իրանում ռազմական գործողությունները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ-ի բոլոր նպատակները չեն իրագործվել

Թրամփը նախազգուշացրել է Իրանի անվտանգության ծառայության ղեկավարներին, ներառյալ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, «վայր դնել զենքերը և ստանալ լիակատար անձեռնմխելիություն», հակառակ դեպքում սպառնացել նրանց ոչնչացմամբ:

Նա նաև հայտարարել է, որ ԱՄՆ կողմից Իրանում իշխանությունը ստանձնելու պատրաստ թեկնածու դիտարկվող անձինք ամերիկյան ու իսրայելական հարվածների հետևանքով մահացել են։

Իսրայելն ու ԱՄՆ-ն փետրվարի 28-ին հայտարարել էին Իրանի դեմ լայնածավալ մարտական ​​գործողություններ սկսելու մասին: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին: Մարտի 1-ին Իրանը հաստատել էր երկրի Գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահը:

Leave a Comment