
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ արձանագրել են Իրանից Իսրայելի ուղղությամբ արձակված հրթիռներ։ «Որոշ ժամանակ առաջ պաշտպանության բանակը արձանագրել է Իրանից Իսրայելի տարածքի ուղղությամբ արձակված հրթիռներ։ Հրթիռային պաշտպանության համակարգերը գործի են դրվել սպառնալիքը որսալու համար»,- ասվում է հայտարարության մեջ։