«Հզբոլլահը» հայտարարել է, որ հարձակում է գործել իսրայելական բանակի բազայի վրա՝ «վրեժ լուծելով» Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի սպանության համար։
Ավելի քան 15 ամիս «Հզբոլլահը» փաստացի պահպանում էր միակողմանի հրադադար՝ գրեթե ամենօրյա իսրայելական հարվածներին պատասխան չտալով։ Սակայն հիմա Իսրայելի դեմ պայքարին միացել է նաև «Հզբոլլահը»
Նշենք, որ Իրանը «Հզբոլլահի» գլխավոր հովանավորն ու զենքի մատակարարն էր։ Առանց Թեհրանի «Հզբոլլահին» դժվար կլիներ վերականգնել իր զինանոցը, վճարել մարտիկներին կամ իրականացնել սոցիալական ծրագրերը։
Ըստ միջազգային մամուլի՝ անհասկանալի է՝ արդյոք դա կարող է վնաս հասցնել Իսրայելին կամ էական օգնություն ցուցաբերել Իրանին շարունակվող հակամարտությունում։
