Եղանակը Հայաստանում և Արցախում մարտի 2-ին – Armenia Today

Մարտի 2-ին Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտային շրջաններում ձնախառն անձրևի և անձրևի տեսքով, ավտոճանապարհների առանձին հատվածներում սպասվում է նաև մերկասառույց, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Երևանում կեսօրին կանխատեսվում է 4-6, երեկոյան՝ 0-ից -3 աստիճան։ Շիրակի մարզում կեսօրին սպասվում է -4-ից 1 աստիճան։

Կոտայքի մարզի լեռնային շրջաններում սպասվում է 0-ից -3 աստիճան։ Գեղարքունիքում կեսօրին սպասվում է 0-ից -4 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է 1-6 աստիճան։

Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 2-6 աստիճան։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում կեսօրին սպասվում է 0-ից -3 աստիճան։ Արարատի մարզ կեսօրին օդի ջերմաստիճանը կլինի մինչև 5-8 աստիճան։

Արմավիրում սպասվում է 6-10 աստիճան։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում կեսօրին կդիտվի 0-ից -3 աստիճան։ Սյունիքի մարզում սպասվում է -2-ից -5 աստիճան։ Արցախում, ըստ Yandex.com-ի, ցերեկն սպասվում է 2 աստիճան։

Leave a Comment