Հասմիկ Խոջյանը հոլովակ նկարելիս սայթաքել է. Ի՞նչ է պատահել դերասանուհուն



Life


Դերասանուհի Հասմիկ Խոջյանը վերջին շրջանում ակտիվորեն կիսվում է իր կյանքի նոր փուլով․ նա տեղափոխվում է նոր տուն և հետևորդներին ներկայացնում է կառուցողական ու վերանորոգման աշխատանքների ընթացքը։


Հասմիկը հաճախ է հրապարակում հոլովակներ՝ ցույց տալով թե՛ առօրյան, թե՛ վերանորոգման մանրամասները։


Այսօր նա նոր հոլովակ է հրապարակել, որը արագորեն տարածվել է համացանցում։ Տեսանյութում երևում է, թե ինչպես աստիճանները բարձրանալիս Հասմիկը սայթաքում է և ընկնում։

Հոլովակը տարբեր արձագանքներ է առաջացրել օգտատերերի շրջանում․ մի մասը այն ընդունել է հումորով, իսկ մյուսները՝ անհանգստությամբ՝ մտահոգվելով Հասմիկի առողջական վիճակի համար։

Բարեբախտաբար, հրապարակումից երևում է, որ միջադեպը լուրջ հետևանքներ չի ունեցել։





Leave a Comment