
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը The Atlantic պարբերականին հայտնել է, որ «Իրանի նոր ղեկավարությունը ցանկանում է բանակցել իր հետ, և նա պատրաստվում է ընդունել այդ առաջարկը»։
«Նրանք ուզում են խոսել, և ես համաձայնել եմ խոսել, այնպես որ ես նրանց հետ կխոսեմ։ Նրանք պետք է դա ավելի շուտ անեին։ Պետք է ավելի շուտ ընդունեին այն, ինչը շատ գործնական և հեշտ էր անել։ Նրանք չափազանց երկար սպասեցին»,- հեռախոսազրույցի ընթացքում ասել է Թրամփը։