Իրանի նկատմամբ գործողության առաջին 24 ժամվա ընթացքում հարված է հասցվել ավելի քան 1000 թիրախի, հայտնում է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը։
Նշվում է, որ ԱՄԷ-ն փակում է իր դեսպանատունը Թեհրանում և հետ է կանչում դեսպանին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ գործողության ընթացքում ոչնչացրել և խորտակել են իրանական 9 ռազմածովային նավ։ Մեկ այլ հարձակման ժամանակ մեծ մասամբ ոչնչացրել են ռազմածովային շտաբը։
Միևնույն ժամանակ՝ հարվածները շարունակվում են։ Էրբիլի միջազգային օդանավակայանի մոտ գտնվող ամերիկյան ռազմաբազան ենթարկվել է հարձակման։ Բահրեյնի մայրաքաղաք Մանամայի կենտրոնում հնչել են պայթյուններ։ Իսրայելը հարվածել է Թեհրանի կենտրոնում գտնվող Իրանի պետական հեռուստատեսության և ռադիոյի գլխավոր գրասենյակին։ Իսրայելի կողմից արձակված հրթիռներից մեկը դիպել է Թեհրանում գտնվող հիվանդանոցին։ Հրթիռակոծվել է Թեհրանում գտնվող ոստիկանական շենք, կան զոհեր։
