Հնարավոր է՝ «Artemis 2»-ի տիեզերագնացների թռիչքը դեպի Լուսին հետաձգվի

Հնարավոր է՝ «Artemis 2»-ի տիեզերագնացների թռիչքը դեպի Լուսին հետաձգվի

Արեգակի հզոր գերբոցերը, որոնք կարող են առաջացնել գեոմագնիսական փոթորիկներ, խափանել ռադիոկապը ու GPS-ը, վնասել արբանյակները և վտանգել տիեզերագնացների առողջությունը, այժմ հնարավոր է ավելի ճշգրիտ կանխատեսել։

Մեքսիկայի ազգային համալսարանի գիտնական Վիկտոր Մ. Վելասկո Հերերայի թիմը 50 տարվա X-լույսի դիտարկումների միջոցով ուսումնասիրել է Արեգակը։ Նրանք հայտնաբերել են երկու ցիկլ՝ 1.7 և 7 տարվա, որոնց համընկնումը մեծացնում է գերբոցերի հավանականությունը։

Հաշվարկների համաձայն՝ հիմա Արեգակը գտնվում է ակտիվ փուլում, որը սկսվել է 2025-ի կեսերին և կտևի մինչև 2026-ի կեսերը, հատկապես հարավային կիսագնդում՝ 5–25 աստիճան հարավ։«Artemis 2»-ի տիեզերագնացները Լուսնի շուրջ թռիչքի ժամանակ դուրս կլինեն Երկրի մագնիսական պաշտպանությունից, ուստի նրանք առավել վտանգված են այս ակտիվության շրջանում։ Այս պատճառով խորհուրդ է տրվում թռիչքը հետաձգել մինչև 2026-ի երկրորդ կեսը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment