Իսրայելական բանակը հայտարարում է մոտ 100.000 պահեստազորայինների զորակոչի մասին

Իսրայելական բանակը հայտարարում է մոտ 100.000 պահեստազորայինների զորակոչի մասին

«[Բանակը] պատրաստվում է մոտ 100,000 պահեստազորայինի կանչել և բարձրացնում է իր պատրաստվածության մակարդակը տարբեր ճակատներում՝ «Մռնչացող առյուծ» գործողության շրջանակներում», – ասվում է Իսրայելական բանակի հայտարարության մեջ։

Առնվազն 50,000 պահեստազորայիններ ներկայումս արդեն հերթապահում են, ըստ The Times of Israel թերթի:

Անցած 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում իսրայելական հարձակման հետևանքով զոհվել է առնվազն մեկ մարդ, ևս 7-ը վիրավորվել են, հայտնում է Առողջապահության նախարարությունը։

Հոկտեմբերին ԱՄՆ-ի կողմից հայտարարված «հրադադարի» ուժի մեջ մտնելուց հետո առնվազն 629 պաղեստինցի է զոհվել։ 2023 թվականի հոկտեմբերին Գազայի դեմ Իսրայելի ցեղասպանական պատերազմի սկսվելուց հետո ավելի քան 70,000 մարդ է սպանվել:

Leave a Comment