ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իրանի նոր ղեկավարությունը ցանկանում է բանակցություններ է սկսել Վաշինգտոնի հետ, հայտնել է ՏԱՍՍ-ը։
«Նրանք ուզում են խոսել, և ես համաձայնեցի, այնպես որ ես պատրաստվում եմ խոսել նրանց հետ։ Նրանք չափազանց երկար սպասեցին», – ասել է Թրամփը The Atlantic-ին տված հարցազրույցում։
Նա նշել է, որ գործողության մեկնարկից հետո Իրանի ներկայիս ղեկավարությունն ինքը նախաձեռնություն է ցուցաբերել կապ հաստատելու համար։
