ԱՄՆ-ի և Իսրայելի Իրանին հասցրած հարվածների արդյունքում իրանցի 48 առաջնորդ է սպանվել. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանին հասցվող ԱՄՆ-ի և Իսրայելի շարունակական հարվածների ընթացքում սպանվել է իրանցի 48 առաջնորդ։

«Ոչ ոք չի կարողանում հավատալ մեր հաջողությանը. 48 առաջնորդ ոչնչացվել է մեկ հարվածով։ Եվ ամեն ինչ շատ արագ է տեղի ունենում»,- հայտարարել է Թրամփը։

Ավելի ուշ, CNBC-ին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Իրանում ԱՄՆ գործողությունն ընթանում է «ժամանակացույցը գերազանցեով»։

Հիշեցնենք, որ Իսրայելը հայտնել էր Իրանի 40 բարձրաստիճան հրամանատարների զոհվելու մասին «Առյուծի մռնչյուն» գործողության «առաջին րոպեներին»։ Ավելի վաղ հայտնի էր դարձել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեիի զոհվելու մասին։

Իրանը նաև հայտնել էր ԻՀՊԿ (Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս) ցամաքային ուժերի հրամանատար Մոհամմադ Փաքփուրի, Իրանի պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի, Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Սեյեդ Աբդոլռահիմ Մուսավիի և Իրանի պաշտպանության ու զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման նախարար Ամիր Նասիրզադեի զոհվելու մասին։






Կարդացեք նաև՝

Leave a Comment