Քրեական դատավարության նոր կարգավորումներ․ Օրենսգիրքը՝ շարունակական փոփոխությունների և ընթացիկ մարտահրավերների փուլում

Հայաստանի Հանրապետության Քրեական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ տնային կալանքը մեղադրյալի ազատության այնպիսի սահմանափակում է, որի ընթացքում նա պարտավոր է չլքել դատարանի որոշման մեջ նշված բնակության տարածքը։ Դատարանի որոշմամբ մեղադրյալին կարող է արգելվել ի թիվս այլնի ունենալ նամակագրություն, հեռախոսային խոսակցություններ, օգտվել հաղորդակցության այլ ձևերից, այդ թվում՝ փոստային առաքանուց։ Վերջերս հանրային քննարկման դրված օրենքի նախագիծը ենթադրում է բացառություններ նշված սահմանափակումներից։

Կալանքի տակ գտնվող անձի շփումների սահմանափակման մեջ չի կարող ներառվել փաստաբանի հետ շփումը, մասնագիտական համայնքն առաջարկում է կրթական բլոկի վերաբերյալ ևս նմանատիպ կարգավորում կիրառել, քանի որ կրթության իրավունքը անձեռնմխելի է։ Բացառություն կարեղ են լինել այն դեպքերը, երբ հանցանքը ուղղված է եղել կրթական հաստատության դեմ։

Տնային կալանք խափանման միջոցը Հայաստանի Հանրապետությունում  սկսեց կիրառվել 2022 թվականից, երբ ընդունվեց Քրեական Դատավարության նոր օրենսգիրքը։ Օրենսգիրքը ընդունումից ի վեր մի շարք փոփոխությունների և լրացումների է ենթարկվել, սակայն այն ավարտուն չի համարվում։

Մանրամասները տեսանյութում։

Leave a Comment