Սպանվել է Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը. ILNA

Թեհրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է Իրանի վեցերորդ նախագահ Մահմուդ Ահմադինեժադը։ Այդ մասին հայտնում է իրանական ILNA գործակալությունը։ 

Վերջինիս փոխանցմամբ՝ նա սպանվել է Թեհրանի իր նստավայրում՝ Նարմակ շրջանի վրա հարձակման հետևանքով։ Համարվում է, որ Ահմադինեժադի նստավայրը եղել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածի թիրախներից մեկը։ 

Ահմադինեժադը Իրանի նախագահի պաշտոնն զբաղեցրել է 2005-2013 թվականներին։ Մինչ այդ, 1993-1997 թվականներին նա զբաղեցնում էր Արդեբիլի օսթանի (մարզի) նահանգապետի, իսկ 2003-2005 թվականներին՝ Թեհրանի քաղաքապետի պաշտոնները։ 

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի ու Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել էր նաև Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին։

Լուսանկարը՝ Atta Kenare/AFP



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment