ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանին ուղղված հարվածները ամերիկա-իրանական բանակցությունների ընթացքում անընդունելի են, ինչպես նաև ինքնիշխան պետության առաջնորդի սպանությունը, կիրակի օրը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին։
«ԱՄՆ-Իրան բանակցությունների ընթացքում Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումները անընդունելի են, ինչպես նաև ինքնիշխան պետության առաջնորդի բացահայտ սպանությունը և ռեժիմի փոփոխության հրահրումը», – ասել է Վան Ին, փոխանցում է Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը: