Փաստաբան Վարազդատ Հարությունյանը գրում է.
«Երեկ ամբողջ իշխանական ագիտպրոպը խոսում էր «արտաշատցի խանութպանին Չծեծելու» ու «ժողովրդավարության» ու նմանատիպ պուպուշ բաների մասին:
Այդ առթիվ ուզում եմ հիշեցնել, որ ընդամենը մեկ ամսից կլրանա ավտոբուսում քպ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին քննադատության ենթարկած և նույն գիշերը ոստիկանության հսկողության ներքո դաժան խոշտանգման ենթարկված Սամվել Վարդանյանի իրավունքների խախտման երկրորդ տարին:
Սամվել Վարդանյանին քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչությունից ձերբակալվածների պահման վայր տանելու ճանապարհին մեքենայից իջեցրել են ամայի վայրում, դաժան ծեծի ենթարկել ու այդ վիճակով տարել ՁՊՎ: Խոշտանգման ու մարմնական վնասվածքների փաստն արձանագրվել է օբյեկտիվ ապացույցներով: Դեպքին իրենց զեկույցներում անդրադարձել է Human rights watch-ը (https://www.hrw.org/world…/2025/country-chapters/armenia) ու նույնիսկ ՀՀ ՄԻՊ-ը:
Երկու տարի քննության արդյուքնում որևէ մեղադրյալ չկա, իսկ Սամվել Վարդանյանին ուղեկցող 2 ոստիկանները դեպքից կարճ ժամանակ անց պաշտոնեական առաջխաղացում են ունեցել: