Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ ուժգնության հարվածներով, եթե Իրանը կյանքի կոչի սեփական սպառնալիքները։
«Իրանը հենց նոր հայտարարեց, որ այսօր շատ ուժեղ հարված է հասցնելու, ավելի ուժեղ, քան երբևէ: Ավելի լավ է՝ նման բան չանեն, որովհետև եթե անեն, մենք այնպիսի ուժգնության հարվածներ ենք հասցնելու, ինչպիսիք նախկինում երբեք չեն եղել», — գրել է Թրամփը Truth Social-ում:
Ավելի վաղ Իրանի Խորհրդարանի ղեկավար Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել էր, որ Իրանի զինված ուժերը կշարունակեն հարվածել տարածաշրջանում ամերիկյան ու իսրայելական օբյեկտներին։