Հորդանանի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերը որսացել են այն հրթիռները, որոնք մտել են երկրի մայրաքաղաք Ամմանի օդային տարածք, ինչպես նաև հյուսիսային շրջաններ, տեղեկացնում է Al Jazeera-ն։
Սա տեղի է ունեցել Թել Ավիվում և դրա շրջակայքում հնչող օդային տագնապի ազդանշանների ներքո։
Ավելի վաղ Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել էր Իսրայելի և Մերձավոր Արևելքում ամերիկյան 27 ռազմաբազաների վրա հարձակումների վեցերորդ ալիքի մասին՝ երկրի գերագույն առաջնորդի և անվտանգության ծառայության բարձրաստիճան պաշտոնյաների սպանությունից հետո։