Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի և Պարսից ծոցի երկրների ուղղությամբ

Իրանը մարտի 1-ի առավոտյան հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի և Պարսից ծոցի երկրների ուղղությամբ։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Վերջինիս տվյալներով՝ պայթյուններ են եղել Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում և Կատարի մայրաքաղաք Դոհայում, ինչպես նաև Իսրայելի խոշորագույն քաղաքում՝ Թել Ավիվում։

Դուբայում ավելի վաղ հարձակման էր ենթարկվել Բուրջ ալ-Արաբ հյուրանոցը և Դուբայի միջազգային օդանավակայանը։ Բահրեյնում էլ հարվածի տակ էր հայտնվել Crowne Plaza Manama հյուրանոցը։

Իրանի խորհրդարանի ղեկավար Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Իրանի զինված ուժերը շարունակում են տարածաշրջանի ամերիկյան և իսրայելական օբյեկտների վրա հարձակումը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանին կոչ է արել խուսափել պատասխան հարվածներից։ «Իրանը հենց նոր հայտարարեց, որ այսօր իրենք շատ ուժեղ հարված են հասցնելու, ավելի ուժեղ, քան երբևէ։ Ավելի լավ կլիներ, որ նրանք դա չանեին»,- Truth Social-ի իր էջում գրել է Թրամփը։

Լուսանկարը՝ The Times of Israel-ից



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment